ABCMEDIA
Երեկվա տեղի ունեցածը շատ ուժեղ ազդակ էր․ մեր ժողովուրդը պատրաստ է ազատվել ստի, կեղծիքի, չարիքի իշխանությունից․ Բագրատ Սրբազան

Երեկվա տեղի ունեցածը շատ ուժեղ ազդակ էր․ մեր ժողովուրդը պատրաստ է ազատվել ստի, կեղծիքի, չարիքի իշխանությունից․ Բագրատ Սրբազան

Մենք շատ զգացմունքային ենք մոտենում խնդիրներին, երեկվա տեղի ունեցածը արթնության առաջին արձանագրումն էր և ամեն ինչի սկիզբը, ոչ թե վերջը։ Այդքան շատ հուսալի, հուսավառ ժողովուրդ էր հավաքվել և պետք է այդ գործընթացը շարունակել. ասել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:

«Ուզում եմ նշել, որ մենք քննարկում ենք միայն օրինական ճանապարհները, որով այս իշխանությունները կհեռացվեն։ Համակիրները մեզ հետ են, իսկ գործընթացի մանրամասներից պետք չէ շատ խոսել, ադրբեջանցիներն էլ են մեզ նայում, մի՛ մոռացեք։ Այս ամբողջ եղածը քայլ առ քայլ պետք է տեղափոխվի քաղաքական լուծումների դաշտ։ Այս իշխանության հեռացման պահանջը պայմանավորված է հօգուտ հայ ժողվրդի չծառայելու հանգամանքով»,-ասել է Բագրատ Սրբազանը։

Նա նշել է, որ երեկվա տեղի ունեցածը շատ ուժեղ ազդակ էր, որ մեր ժողովուրդը պատրաստ է ազատվել ստի, կեղծիքի, չարիքի իշխանությունից։

«Սկզբում մեր օրակարգը տարբեր էր, քայլերի հերթականությունը տարբեր պետք է լիներ, բայց երեկ ժողովուրդն ինքը ստիպեց, որ իր ուղերձը մեր կողմից ձևակերպվի։ Դա ցույց է տալիս՝ որքան արթնություն կա մեր ժողովրդի մեջ։ Հրապարակում երեկ 120-130 հազար մարդ կար։ Արթնության զգացումը կա, մնում է միայն այս ամենը տեղափոխել քաղաքական հարթակ։ Մեր քաղաքական ներկապնակում գտնվող ուժերը իվերջո համախոհության, որոշակի քայլերի ձեռնարկումով կիրականացնեն այն, ինչը ժողովրդի իղձն ու փափագն է»,-ասել է նա։

Սրբազանի խոսքով՝ իշխանությունները փորձում են մտնել մի դաշտ, որտեղ սևացնելու, պախարակելու գործընթաց է միայն։

«Իրենց մտահոգությունները հավասարազոր են, ուղիղ համեմատական են Ադրբեջանի մտահոգություններին։ Մեր ժողովրդին ուզում եմ ասել, որ հուսախաբվելու պատճառ չկա՝ երեկ ամեն ինչի սկիզբն էր միայն։ Սա ճշմարտության համար պայքար է, ուզում է 5 մլն ոստիկան էլ բերեն, տասնյակ հազարավոր տարբեր զորքեր, դրսի ուժեր կապ չունի սա ճշմարտության համար պայքար է և պետք է տեղ հասի, ուրիշ ճանապարհ չունի։

Մեկ այլ խնդրի մասին էլ եմ ուզում խոսել․ մարդկանց այնքան են թշնամացրել, որ երկու հոգով իրար հետ չենք կարողանում խոսել, գաղափարներ կիսել։ Դաշտում միայն հայհոյանք, ատելություն է, բորդյուր լիզեցնելու, ասֆալտ ուտեցնելու մասին է։ Այսպիսի հարաբերություններով չի կարող երկիրն ապրել։ Հաշտությունը չի ենթադրում ոչ արդարադատություն։ Նախ պետք է Աստծո հետ հաշտություն, և հենց այդ հաշտության միջոցով մարդկանց միջև պետք է գոյանա լայն ընդհանուր հասրակական հաշտություն։ Միամիտ չեմ որ ասեմ, որ գաղափարական տարբերությունները պետք է միաձուլվեն կեղծ միասնականություն ասվածի մեջ, բայց մարդիկ պետք է կարողանան հարաբերություններ ունենալ իրենց մեջ եղած տարաձայնություններով հանդերձ։ Իսկ այս մարդիկ այդ ատելության և քաոսի ստեղծման պատճառ են միայն։ Այդ խոչընդոտը պետք է մի կողմ դրվի որպեսզի հասրակությունը կարողանա շունչ քաշել։ Երկիրը ներքին հոգևոր իմաստով էլ է քանդված»,-ասել է Սրբազանը։