Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 151 մասնակից (թարմացված)
Ժամը 11:20-ի դրությամբ խաղաղ ակցիայի ընթացքում բերման ենթարկված քաղաքացիների թիվը հասել է 151-ի։
Ժամը 10:40-ի դրությամբ ոստիկանական բաժիններ բերման են ենթարկվել խաղաղ անհամաձայնության գործողություններ իրականացնող 134 քաղաքացիներ:
Ժամը 10:30-ի դրությամբ ոստիկանական բաժիններ բերման են ենթարկվել խաղաղ անհամաձայնության գործողություններ իրականացնող 113 քաղաքացի․ ABCmedia-ի հետ զրույցում ասել է ՆԳՆ Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը։
Բաժիններում քաղաքացիներին այցելում են փաստաբանները և ընդդիմադիր պատգամավորները: