ԵՊՀ-ն չի խոչընդոտում ուսանողների դասադուլին․ պրոռեկտոր
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ԵՊՀ բակ հասնելով, հրավիրել է բուհի պրոռեկտոր Էլինա Ասրիյանին։ Վերջինս եկել ու հերքել է այն լուրը, թե ուսանողներին արգելվել է մասնակցել դասադուլին։ «ԵՊՀ-ն ուսանողակենտրոն կառույց է, որտեղ պահպանվում են ուսանողների իրավունքները»,- ասել է Էլինա Ասրիյանը։
Բագրատ Սրբազանը նշել է, որ իրենք մարդկանց արատավորելու խնդիր չունեն դրած և ԵՊՀ-ում են լուրը ճշտելու համար։
Հիշեցնենք՝ երեկ Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանը ԵՊՀ դասախոսապրոֆեսորական կազմին հարցրել էր՝ արդյոք ճի՞շտ է լուրը, թե ԵՊՀ-ն խոչընդոտում է ուսանողների՝ դասադուլին միանալուն՝ սպառնալով հեռացնել համալսարանից։