01 Հոտ
2024
21.1° c ԵՐԵՎԱՆ
15.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սփյուռքահայերը մոլորված ու մտահոգ են երկրի ճակատագրով. Բագրատ սրբազան

Սփյուռքահայերը մոլորված ու մտահոգ են երկրի ճակատագրով. Բագրատ սրբազան

Սփյուռքի ներուժը կտրված է մեր կյանքից․ Սուրբ Աննա եկեղեցու բակում ասել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

«Սփյուռքի ամբողջ տարածքում հայերը մոլորված են։ Դեռ ամիսներ առաջ նրանց հետ հանդիպելիս հարցնում էին՝ «ինչ պիտի ըլլա մեր հայրենիքը», հարցնում էին՝ «ի՞նչ անենք մեր հայրենիքի համար»։ Մարդիկ այլևս չգիտեն, թե ինչ ու ինչպես անեն հայրենիքի համար։ Նրանց էլ են կոտրել։ Մեր ընդհանրական կյանքից կտրվել է սփյուռքահայերի հզոր ներուժը»,- ասել է Սրբազանը։

Նա շնորհակալություն է հայտնել սփյուռքահայերին ու ասել. «Հասկանում ենք, որ հեռու եք հայրենիքից, բայց անմասն չեք մեր խնդիրներից։ Բոլորը չեն կարողանում ֆիզիկապես ներկա լինել, բայց հոգեպես շարժման կողքին են»,- ասել է Բագրատ սրբազանը։