
BTS խմբի անդամներից մեկի երկրպագուհին ազատազրկման է դատապարտվել՝ երգչի դռան զանգը 133 անգամ սեղմելու համար
Բրազիլացի կինը պայմանական ազատազրկման է դատապարտվել՝ կորեական հայտնի BTS խմբի անդամ Ջոնգուկի տուն բազմիցս այցելելու և երգչին չմոտենալու վերաբերյալ նախազգուշացումներն անտեսելու համար․ այցերից մեկի ժամանակ նա երգչի դռան զանգը սեղմել է 133 անգամ․ գրում է BBC-ն։
Կինն սկսել է հետապնդել Ջոնգուկին անցյալ տարվա դեկտեմբերին։ Նա նաև փորձել է 28-ամյա երգչի տան դռան մոտ նամակներ և լուսանկարներ թողնել՝ որպես սիրո դրսևորում։
Կինը դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման, սակայն պատիժը երկու տարով «կասեցված» կմնա և կկիրառվի միայն այն դեպքում, եթե նա կրկին իրավախախտում կատարի։
Նա, ամենայն հավանականությամբ, կարտաքսվի Հարավային Կորեայից, եթե բողոքարկման արդյունքում չկարողանա փոխել դատարանի որոշումը։


