Ձերբակալվածներից երկուսին ազատ են արձակել. նրանք հիվանդանոցում են
Ազատ են արձակվել Դանիել սարկավագ Գևորգյանն ու բժիշկ Նիկոլայ Գրիգորյանը:
Ֆեյսբուքի էջում ուղիղ եթերի ժամանակ տեղեկացրել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
Սարկավագն ու բժիշկն այս պահին հիվանդանոցում են:
«Նրանց ձերբակալել էին ժամը 15։15, իսկ 21։30 լրացել է ձերբակալման 6 ժամը: Չկար ձերբակալելու վերաբերյալ որոշում, ուղեկցող ոստիկաններն էլ հեռացան, հետևաբար նրանք ազատ են»,- ասել է Հարությունյանը։