26 Դեկ
2024
6.1° c ԵՐԵՎԱՆ
6.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հակակառավարական ցույցեր, անընդհատ աճող դժգոհություն ՀՀ ղեկավարությունից, ՌԴ-ի հետ անհանգստություն առաջացնող հարաբերություններ․ միջազգային մամուլն՝ ամփոփ

Հակակառավարական ցույցեր, անընդհատ աճող դժգոհություն ՀՀ ղեկավարությունից, ՌԴ-ի հետ անհանգստություն առաջացնող հարաբերություններ․ միջազգային մամուլն՝ ամփոփ

Հակակառավարական ցույցերը ՀՀում շարունակվում են։ Կազմակերպիչներին հաջողվում է ամենագլխավորը՝ պահպանել բնակչության կիրքը հետագա բողոքի ակցիաների և գործադուլների հանդեպ․ գրել է տելեգրամյան Рыбарь ալիքը։

«Առանց մարդկանց շարժում չի լինի, բայց նրանք կան, և նրանց թիվը չի նվազում», – նշվել է գրառման մեջ։

Власть-ը գրել է, որ ՀՀի ներկայիս ղեկավարության գործողություններից դժգոհության ընդհանուր աստիճանն անընդհատ աճում է։ Անդրադառնալով ՌԴՀՀ հարաբերություններին՝ ԼՂ հակամարտությանը և դրանում Ուկրաինայի պատերազմի ազդեցությանը՝ նշվել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմը բարձրացրել է նոր առևտրային և լոգիստիկ ուղիների ստեղծման հարցը, որոնք կարող են միացնել Եվրոպան և Չինաստանը՝ շրջանցելով Ռուսաստանը։

Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի գրավումից հետո «Միջին միջանցք» նախագիծը, որով հատկապես հետաքրքրված են Թուրքիան և Ադրբեջանը, Ռուսաստանի համար ճանապարհ է բացում դեպի Իրան և Հարավային Ասիա։

Արդյունքում՝ «Ռուսաստանը հրաժարվեց աջակցել Հայաստանին, թեև շուրջ 30 տարի նրա անվտանգության երաշխավորն էր։ Հայաստանը ստիպված եղավ զիջել վիճելի տարածքները, քանի որ ռազմական առումով՝ ավելի ուժեղ երկրներից և ոչ մեկը հարկ չհամարեց բռնել իր կողմը։ Նույնիսկ Եվրամիությունը, որի մասին Փաշինյանն ավելի ու ավելի է խոսում, Ադրբեջանի հասցեին սովորական, թեկուզ կոշտ, դիվանագիտական հայտարարություններից բացի այլ բան չձեռնարկեց։ Սա, ի թիվս այլ բաների, պայմանավորված է Եվրոպայում Ադրբեջանի լոբբիստական նախաձեռնություններով, որոնց Իլհամ Ալիևի ռեժիմը մի քանի միլիարդ դոլար է հատկացրել», – նշվել է հոդվածում։

Ընդգծվել է, որ Հայաստանի համար խնդիր է նաև այն, որ չնայած Ռուսաստանի հետ քաղաքական հարաբերությունների ճգնաժամին, նա չի կարող հրաժարվել իր երկկողմ տնտեսական գործընկերությունից։ Անցած տարին երկրների միջև երկկողմ ապրանքաշրջանառության ծավալների առումով ռեկորդային էր, ինչին նպաստել է պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների վերաարտահանումը։

ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը, իր հերթին, ընդգծել է, որ այն ամենը, ինչ տեղի է ունենում վերջին շրջանում Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի հարաբերություններում, խորը մտահոգություն և անհանգստություն է առաջացնում։