24 Նոյ
2024
8.4° c ԵՐԵՎԱՆ
10.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մարզպետի պնդմամբ` երբ սահմանազատման գործընթացն սկսվի, ադրբեջանական զորքը հետ կքաշվի Սյունիքից օկուպացված տարածքից

Մարզպետի պնդմամբ` երբ սահմանազատման գործընթացն սկսվի, ադրբեջանական զորքը հետ կքաշվի Սյունիքից օկուպացված տարածքից

Սյունիքի մարզի Ներքին Հանդից ռուս սահմանապահները դուրս են եկել․ այս մասին լրագրողներին հետ զրույցում ասել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

«Որտեղ տեղակայվել էին 44-օրյա պատերազմից հետո, դուրս են եկել, Ներքին Հանդից էլ են դուրս եկել, հիմա այնտեղ ռուս սահմանապահներ չկան»,- ասել է նա։

Լրագրողները մարզպետից փորձեն են ճշտել, արդյոք տեղեկություն ունի՞ Սյունիքի մարզում հնարավոր սահմանազատման ու սահմանագծման մասին, սակայն Ղուկասյանը պարզապես նշել է, ու գործընթացը Սյունիզի մարզում դեռևս սկսված չէ։

Մարզպետը նշել է, որ սեղանին դրված է 1976 թվականի քարտեզը, նրա պնդմամբ` այն հատվածներում, որտեղ ադրբեջանական զորքերը օկուպացրել են, հետ կվերադառնան։