25 Նոյ
2024
12.5° c ԵՐԵՎԱՆ
8.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Միայն խելագարը կարող է ձգտել պատերազմի, բայց նաև միայն խելագարը կարող է ձգտել մուրացիկ խաղաղության. Բագրատ սրբազան

Միայն խելագարը կարող է ձգտել պատերազմի, բայց նաև միայն խելագարը կարող է ձգտել մուրացիկ խաղաղության. Բագրատ սրբազան

Այս պայքարը արժեքների և քաղաքակրթական վերափոխման մասին է՝ ճշմարտության, արդարության, հաղթանակի և վերջնական Հաշտության և դրա վրա կառուցված օրակարգի մասին է․ Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ընթացքում ասել է շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

«Միայն  խելագարը կարող է ձգտել պատերազմի, բայց նաև միայն խելագարը կարող է ձգտել մուրացիկ խաղաղության, որն ինքնին պատերազմի ամենամեծ սպառնալիքն է»,-ասել է Սրբազանը։

Նա նշել է՝ Հայաստանը չպետք է լինի աշխարհաքաղաքական ուժերի բախման թատերաբեմ, որն այս իշխանությունների ձեռագիրն է: «Հայաստանը պետք է գործի ուժայի կենտրոնների շահերի համադրման սկզբունքով, գործընկերային կապերի, փոխգործակցության սկզբունքով»,-ասել է Բագրատ սրբազանը՝ կարևորելով հրաժարումը «հակա»-ներով արտաքին քաղաքականությունից:

Սրբազանը նշել է, որ գործընկերների, դաշնակից պետությունների հետ հարաբերությունները պետք է վերականգնվեն՝ միևնույն ժամանակ ձեռք բերելով նոր դաշնակիցներ և բարեկամներ։

«Եվ այս ամենի առանցքը, սկզբունքը,  «կարմիր գիծը», պետք է լինի սեփական հայկական օրակարգը՝ հեռու ծառայամտությունից և միայն արտաքին շահերի սպասարկումից»,-ասել է արքեպիսկոպոս Գալստանյանը։