
Աբու Դաբիում նոյեմբերի 10-ին կարող են տեղի ունենալ Ռուսաստանի մասնակցությամբ եռակողմ բանակցություններ․ Զելենսկի
Ռուսաստանի մասնակցությամբ եռակողմ բանակցությունները կարող են անցկացվել նոյեմբերի 10-ին՝ Աբու Դաբիում․ այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Ավելի վաղ Financial Times-ը գրել էր, որ Զելենսկին չի բացառել Ռուսաստանի համար անվտանգության երաշխիքների տրամադրումը՝ ապագա խաղաղության համաձայնագրի շրջանակում։ Պարբերականը սա գնահատել էր որպես Կիևի դիրքորոշման էական փոփոխություն՝ Մոսկվայի և Վաշինգտոնի մերձեցման, ինչպես նաև Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հնարավոր տնտեսական նախագծերի քննարկման ֆոնին։


