28 Հոկ
2026
16° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Անընդունելի գաղափարների ցանկ․ Իրանը մերժել է միջուկային հարցի շուրջ Քաթարի առաջարկը․ Reuters

Անընդունելի գաղափարների ցանկ․ Իրանը մերժել է միջուկային հարցի շուրջ Քաթարի առաջարկը․ Reuters

Իրանը մերժել է միջուկային հարցի շուրջ Քաթարի առաջարկը։ Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։

«Միակ բանը, որ մենք ստացել ենք, անընդունելի գաղափարների ցանկ է։ Մենք զիջումների չենք գնա միջուկային հարցում», - ընդգծել է իրանցի պաշտոնյան։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Քաթարն Իրանին առաջարկել է նոր համաձայնագիր՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմը դադարեցնելու համար։

Առաջարկը ներկայացվել է հոկտեմբերի 25-ին՝ Թեհրան կատարած այցի ժամանակ։

Պլանի համաձայն՝ Թեհրանը և Վաշինգտոնը 7 օրվա ընթացքում պետք է քայլեր ձեռնարկեին՝ երկու կողմերի մտահոգությունները լուծելու համար։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ