ՔՊ-ական պատգամավորների հարազատներից ոմանք մասնակցում են ցույցերին. Դանիելյան
Ժամը 16:00-ին լինելու է ԱԺ խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկման է դրվելու Փաշինյանի հրաժարականի պահանջով ԱԺ արտահերթ նիստ գումարելու հարցը։ Կարծում եմ՝ կլինի դրական եզրակացություն. լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան Դաշինք» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Մեր առաջարկը օրինականության և տրամաբանությանա մեջ է, մենք մեր հնարավորությունները իրավունք ունենք ռեալիզացնել, եթե փորձեն խոչընդոտել, դա նրանց չի հաջողվի»,- ասել է պատգամավորը։
Դանիելյանի խոսքով ՔՊ-ական պատգամավորների հարազատներից ոմանք մասնակցում են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ցույցերին, մոտենում են իրենց, ողջունում շարժումը։
«Այս ամենը մեր ժողովրդի, մեր սիրելի հայրենակիցների ձեռքերում է, եթե նրանք որոշեն, որ այլևս Նիկոլ Փաշինյանը, ՔՊ-ն իշխանություն չէ, ապա այդպես կլինի։ Հրապարակը լեփ-լեցուն է, մեր հայրենակիցները հաշտ չեն այս իշխանության հետ»,- ասել է նա։