13 Հոտ
2024
23.2° c ԵՐԵՎԱՆ
10.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արևմուտքը փորձում է սեպ խրել Հայաստանի ու իր դաշնակիցների միջև

Արևմուտքը փորձում է սեպ խրել Հայաստանի ու իր դաշնակիցների միջև

Հավաքական Արևմուտքը ցանկանում է Հայաստանին հեռու պահել իր դաշնակիցներից, արդյունքում խզել բոլոր կապերը։ Սակայն բազմաթիվ օրինակներ կան, թե ինչ է լինում այդ երկրների հետ նման դեպքերում։ Այս մասին РИА Новости -ին տված հարցազրույցում ասել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։

«Նրանք (արևմտյան երկրները – խմբ.) փորձում են ոչ թե պարզապես «սեպ խրել», այլ իրականում հեռացնել Հայաստանին իր դաշնակիցներից, բնականաբար, բոլոր գործընկերները դա տեսնում ենք նաև Անդրկովկասի այլ երկրների պարագայում ինչպիսին է Վրաստանի օրինակը։

Բնականաբար, մեզ չեն կարող չանհանգստացնել և չվախեցնել Երևանում գտնվող «արտաքին խաղացողների» և ղեկավարության գործողություններիը, որոնք կարող են ապակայունացնել իրավիճակը ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս»,- ասել է Վասիլևը։