Թշնամու զորքը Կիրանցի տարածքում է․ բնակիչ
Ադրբեջանցի սահմանապահները արդեն Կիրանց գյուղի կամրջի հատվածում են՝ նորակառույց դպրոցից ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա։ Կիրանցի բնակիչը ABC media-ի հետ զրույցում ասաց՝ նրանք օր օրի առաջ են գալիս։
«Նկարում պատկերված պատը սահմանազատումից հետո է կառուցվել․ մի կողմում հայկական Կիրանցն է, մյուս կողմում՝ Ադրբեջանի կոմում մնացած Կիրանցը։ Մենք տեսնում ենք ադրբեջանցի սահմանապահներին, սակրավորներին»,- ասել է Կիրանցի բնակիչը, որը չցանկացավ անունը հրապարակել։
Քիչ առաջ էլ Աճարկուտի ավագանու անդամ Կարեն Ղազարյանն էր «Facebook» սոցիալական ցանցում գրառում կատարել՝ նշելով․ «Թշնամու զորքը Կիրանցի տաևածքում է, Աճարկուտի շրջանցիկ ճանապարհից լսվում են նրանց ձայները»,- գրել է Ղազարյանը։