22 Դեկ
2024
-0.6° c ԵՐԵՎԱՆ
4.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ֆրանսիան ներգրավված է Տաթևի «Մեծ Անապատ» վանական համալիրի վերականգնման ծրագրում

Ֆրանսիան ներգրավված է Տաթևի «Մեծ Անապատ» վանական համալիրի վերականգնման ծրագրում

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դըկոտինյին հայտնել է, որ Փարիզը ներգրավված է Տաթևի «Մեծ Անապատ» վանական համալիրի վերականգնման ծրագրում․ այս մասին դեսպանը գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Տաթևի վանքը հայկական մշակութային ժառանգության գոհարներից է և նշանավորում է երկրի ինքնությունը: Ֆրանսիան ներգրավված է Տաթևի Մեծ Անապատ վանական համալիրի վերականգնման ծրագրում», – գրել է Դըկոտինյին։