
Պատերազմը մինչև ձմեռ ավարտելու նպատակն իրատեսական է. Բուդանովը բացահայտել է Ուկրաինայի դիրքորոշումը
Ռազմական գործողությունները հնարավորինս արագ դադարեցնելու մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հրամանը լիովին իրագործելի նպատակ է․ արդեն իսկ կան իրական հիմքեր հրադադարի համար․ РБК-Украина-ի փոխանցմամբ՝ հայտարարել է նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը ։
Բուդանովը պնդել է, որ բանակցությունները «փակուղի չեն մտել», և տեխնիկական քննարկումները շարունակվում են։ Ավելին, Ուկրաինան պատրաստվում է ամերիկյան պատվիրակության այցին, որը նախատեսում է այցելել Կիև և Մոսկվա։
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարը նաև կարևորել է եվրոպական պետությունների դիրքորոշման հստակեցումը՝ նշելով, որ բանակցություններում արևմտյան երկրների ներգրավումն անհրաժեշտություն է։
Անդրադառնալով տարածքային հարցին՝ պաշտոնյան ընդգծել է, որ Ուկրաինան չի պատրաստվում հանձնել Դոնբասը կամ այլ տարածքներ, իսկ հրադադարի ճանապարհին առաջին քայլը պետք է լինի ներկայիս շփման գծում։


