01 Հնս
2026
22° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Ռոսսելխոզնադզոր»-ը նոր սահմանափակումներ է կիրառում հայկական արտադրանքի նկատմամբ

«Ռոսսելխոզնադզոր»-ը նոր սահմանափակումներ է կիրառում հայկական արտադրանքի նկատմամբ

Հունիսի 2-ից ժամանակավոր սահմանափակումներ կսահմանվեն Հայաստանից ծագող և առաքվող կորիզավոր մրգերի և թարմ խաղողի ներմուծման, նաև այդ ապրանքների՝ ԵԱՏՄ անդամ պետություններ տարանցման վրա․ տեղեկացրել են Ռուսաստանի գյուղատնտեսական վերահսկողության դաշնային ծառայությունից («Ռոսսելխոզնադզոր»)։

Տեսչական մարմնի հայտարարության մեջ նշված է, որ խախտումների աճող թիվը ՀՀ գյուղատնտեսության նախարարության լուծարման հետևանքներից է։

«Հաշվի առնելով, որ վերջերս Հայաստանից ներմուծվող արտադրանքը չի համապատասխանում Եվրասիական տնտեսական միության և Ռուսաստանի բուսասանիտարական պահանջներին՝ կարելի է ենթադրել, որ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը կառուցվածքային խնդիրներ ունի և չի կարողանում կատարել Գյուղատնտեսության նախարարության լուծարումից հետո իրեն վերապահված պարտականությունները», – ասված է հայտարարության մեջ։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026