
Ալիևը «Զանգեզուրի միջանցքը» իր հետ էներգետիկ ֆորումին էլ է տարել
Մեկ տարի առաջ ԵԽԽՎ-ում Նիկոլ Փաշինյանը բարկացել էր եվրախորհրդարանի պատգամավորի վրա «Զանգեզուրի միջանցք» արտահայտության համար։
Մինչ Փաշինյանը զայրանում է, ընդգծում՝ այդ բառապաշարը վնասում է խաղաղության գործընթացին, Իլհամ Ալիևն ավելի քան 5 տարի անխռով կիրառում է «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը։
Ամենաթարմն այսօր էր՝ Բաքվում կայացած էներգետիկ ֆորումի ընթացքում։


