Իրանն առաջիկա ժամերին կարող է Իսրայելին պատասխան տալու որոշում կայացնել․ Մահմուդ Աբաս
Իրանն առաջիկա ժամերին, ըստ ամենայնի, կընդունի որոշում Իսրայելին պատասխան հարված հասցնելու վերաբերյալ:
Այս մասին ТАСС-ին տված հարցազրույցում հայտարարել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը, հավելելով, որ Պաղեստինը պատերազմ չի ուզում:
«Որոշումը կարող է կայացվել առաջիկա մի քանի օրվա ընթացքում կամ նույնիսկ հաջորդ մի քանի ժամվա ընթացքում»,-ասել է Աբասը:
«Նախ՝ մենք՝ որպես պաղեստինցիներ, դեմ ենք պատերազմին։ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին մենք պաշտոնապես հայտարարեցինք, որ դեմ ենք պատերազմին և դեմ ենք խաղաղ բնակիչների, կանանց և երեխաների սպանությանը։
Մենք դեռ չենք կարող կանխատեսել, թե ինչ կլինի, բայց կարող ենք հուսալ, որ առնվազն սրացում ու պատերազմ չի լինի, որի հետևանքները դժվար է գնահատել»,-ասել է Աբասը։
Ըստ Աբասի՝ Պուտինի հետ հանդիպումն ազնիվ ու անկեղծ էր: Հանդիպմանը քննարկել են նաև Գազայի հատվածի հարցն ու ԱՄՆ գործողությունները։
Պաղեստինի նախագահը հավելել է, որ իր երկիրը outreach ձևաչափով հրավիրվելու է ԲՐԻԿՍ-ի հանդիպմանը։