Ռուսաստանը պնդում է, որ ուկրաինական գործողությունը Կուրսկում ծրագրված է եղել ՆԱՏՕ-ի և Արևմուտքի հետ
Կրեմլի ներկայացուցիչը պնդում է, որ ՆԱՏՕ-ն և Արևմուտքն անմիջականորեն ներգրավված են եղել Ռուսաստանի Կուրսկի մարզի վրա Ուկրաինայի հարձակման պլանավորման մեջ․ գրում է BBC-ն։
«Իզվեստիա» թերթի հետ զրույցում ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն ասել է, որ ԱՄՆ հայտարարություններն այն մասին, որ իրենք ներգրավված չեն եղել, «ճիշտ չեն»․ հաղորդում է Reuters գործակալությունը:
Սպիտակ տունն, իր հերթին, ասում է, որ Ուկրաինան նախապես չի տեղեկացրել ներխուժման պլանների մասին, և որ Վաշինգտոնը որևէ մասնակցություն չի ունեցել ներխուժման մեջ։
Այս ամենին զուգահեռ, Ուկրաինան ռազմական կենտրոն է բացել Ռուսաստանի տարածքում, որը, ըստ երկրի ղեկավարության, կբավարարի այդ տարածքի բնակչության «անմիջական կարիքները»: