22 Ապր
2025
17.1° c ԵՐԵՎԱՆ
16.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բագրատ սրբազանը «Իզմիրլյան» ԲԿ-ում ընթացիկ ստուգումներ է անցնում. պարզաբանում

Բագրատ սրբազանը «Իզմիրլյան» ԲԿ-ում ընթացիկ ստուգումներ է անցնում. պարզաբանում

Մամուլում այսօր տեղեկություններ են տարածվել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հոսպիտալացման մասին։ Սրբազան պայքարի տելեգրամյան ալիքը պարզաբանում է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Հաշվի առնելով մեր հայրենակիցների անհանգստությունը և լրատվամիջոցներով տարածված հակասական տեղեկությունները` հարկ ենք համարում տեղեկացնել, որ Սրբազան Պայքարի առաջնորդ Բագրատ արք. Գալստանյանը գտնվում է Իզմիրլյան բժշկական կենտրոնում՝ ընթացիկ ստուգումների նպատակով։

Սրբազան հայրը բժիշկների հսկողությամբ կազդուրվում է և առաջիկա հինգշաբթի կհանդիպի հայրենակիցների հետ Երևանի Ս. Աննա եկեղեցու բակում՝ ավանդական ձևաչափով»։

Ռազմագերիներ