02 Նոյ
2024
7.1° c ԵՐԵՎԱՆ
3.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՄ-ն դիմել է Թուրքիային BRICS-ին Անկարայի դիմումի ֆոնին

ԵՄ-ն դիմել է Թուրքիային BRICS-ին Անկարայի դիմումի ֆոնին

Թուրքիան իրավունք ունի ընտրել, թե որ միջազգային քաղաքական դաշինքներին միանա, սակայն Անկարան պետք է հարգի Եվրամիության արժեքները՝ լինելով դաշինքին միանալու թեկնածու․ հայտարարել է ԵՄ արտաքին ծառայության ներկայացուցիչ Պիտեր Ստանոն՝ անդրադառնալով BRICS-ին միանալուԱնկարայի դիմումին։

«Մենք ակնկալում ենք, որ թեկնածու պետությունները կիսեն ԵՄ արժեքները և իրենց արտաքին քաղաքականությունը համապատասխանեցնեն մեր քաղաքականությանը»,- ընդգծել է նա։

Ստանոն հիշեցրել է, որ որպես ԵՄ անդամակցության գործընթացի մաս, թեկնածու երկրները պետք է իրենց քաղաքականությունը համապատասխանեցնեն Եվրոպայի կողմից հետապնդվող գծին։