Իրանի ԱԳ նախարարն աջակցություն է հայտնել «Հզբոլլահ»-ին
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին այցելել է Թեհրանում «Հզբոլլահի» ներկայացուցչություն, որտեղ հանդիպում է ունեցել կազմակերպության ներկայացուցիչների հետ, հաղորդում է Իրանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Արաղչին դատապարտել է Իսրայելի գործողությունները՝ «Հզբոլլահի» գլխավոր քարտուղար Նասրալլայի սպանությունն «ահաբեկչական հանցանք» անվանելով, ընդգծել է, որ «նման գործողությունները չեն թուլացնի դիմադրությունը»։
Նախարարը վստահեցրել է, որ Իրանը շարունակելու է աջակցել «Հզբոլլահին»։