15 Նոյ
2024
7.1° c ԵՐԵՎԱՆ
6.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հաշտության համաձայնագիր մինչև տարեվե՞րջ․ Ալիևը թոթվել է ուսերը

Հաշտության համաձայնագիր մինչև տարեվե՞րջ․ Ալիևը թոթվել է ուսերը

ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպումից հետո Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը չի պատասխանել Հայաստանի հետ մինչև 2024 թվականի ավարտը խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնության գալու հնարավորության մասին հարցին։

Համապատասխան բովանդակությամբ տեսանյութ է հրապարակել SHOT Telegram ալիքը։

«Երբ մենք ամեն ինչի շուրջ պայմանավորվենք»,- ասել է Ադրբեջանի նախագահը, որին հարցրել են, թե երբ է ստորագրվելու համաձայնագիրը։

Ճշտող հարցին ի պատասխան՝ հնարավո՞ր է հաշտության համաձայնագրի շուրջ պայմանավորվել մինչ այս տարվա վերջ, քաղաքական գործիչը թոթվել է ուսերը։

Նա նաև նշել է, որ արևմտյան պատժամիջոցների քաղաքականությունն իրավունք չունի գոյություն ունենալու, հատկապես, երբ դրանք անօրինական են։ Մեկնաբանության տեսագրությունը հրապարակվել է լրագրող Պավել Զարուբինի Telegram ալիքում։

«Մենք կտրականապես դեմ ենք ցանկացած պատժամիջոցների և կարծում ենք, որ միջազգային հանրությունը պետք է իր դիրքորոշումը արտահայտի համախմբված», – նշել է Ալիևը, ապա ավելացրել․ «Երբ ես նրանց (ԱՄՆ-ին) մեղադրեցի երախտամոռության մեջ, կարծում եմ, որ սա ամենադաժան բառը չէ, որ կարելի է օգտագործել այս համատեքստում»։