25 Օգս
2026
27° c ԵՐԵՎԱՆ
24° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ-ն ավելի մոտ է ԵՄ-ին, քան երբևէ, սակայն ԵՄ-ը հետևում է «հստակ սահմանված, արժանիքների վրա հիմնված գործընթացի»․ Եվրոպական հանձնաժողով

ՀՀ-ն ավելի մոտ է ԵՄ-ին, քան երբևէ, սակայն ԵՄ-ը հետևում է «հստակ սահմանված, արժանիքների վրա հիմնված գործընթացի»․ Եվրոպական հանձնաժողով

Այսօր Հայաստանն ավելի մոտ է Եվրամիությանը, քան երբևէ». Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի խոսնակ Մարկուս Լամերտը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե Երևանը շուտով ակնկալում է սկսել ԵՄ անդամակցության դիմումի գործընթացը։

Եվրոպական հանձնաժողովը ողջունել է Հայաստանի մերձեցումը ԵՄ-ի հետ։

Մարկուս Լամերտը հիշեցրել է մայիսին կայացած ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովն, ինչպես նաև համագործակցությունը մի շարք ծրագրերի շրջանակներում։ Ավելին, ըստ Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցչի, Հայաստանն արդեն իսկ «առաջին քայլն է արել դեպի ԵՄ»՝ ընդունելով օրենք եվրոպական ինտեգրման գործընթացի մեկնարկի մասին։ Լամերտն այս քայլը անվանել է «կարևոր խորհրդանշական ազդանշան»։

Միևնույն ժամանակ՝ Եվրոպական հանձնաժողովը վերահաստատել է, որ Եվրամիությանն անդամակցությունը հետևում է «հստակ սահմանված, արժանիքների վրա հիմնված գործընթացի»։ Լամերտի խոսքով՝ այս գործընթացը սկսվում է երկրի անդամակցության պաշտոնական դիմումից։ Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչը շեշտել է, որ Բրյուսելն արդեն իսկ աշխատում է Հայաստանի հետ հետագա մերձեցման ուղղությամբ, մասնավորապես՝ տրանսպորտային կապերի, առևտրի և համագործակցության այլ ոլորտներում։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ