
Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ․ Մենուա Սողոմոնյան
Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ․ գրել է «Հայաքվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը։
«Մոտ երկու տարվա դատական գործընթացի արդյունքում այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը մասնակի բավարարեց իմ հայցը ընդդեմ Երևանի պետական համալսարանի (ֆորմալ առումով, ցավոք, էդպիսին է ձևակերպումը)։
Իմ գլխավոր հայցապահանջը՝ ոչ իրավաչափ ճանաչել ինձ ազատելու մասին Նիկոլի դրածո ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հրամանը, դատարանն ընդունել է։ Մյուս կարևոր պահանջը՝ վերականգնվել իմ պաշտոնին, ցավոք, անհնարին է համարվել։
Ես սա համարում եմ փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ, քանի որ դատական ակտը ոչ պաշտոնապես, սակայն ըստ էության ցույց է տվել, որ ինձ ազատել են ոչ թե նրա համար, որ իմ դասավանդած առարկաները անպետք են, ոչ թե նրա համար, որ կաշառակեր եմ, ոչ թե նրա համար, որ անգրագետ եմ կամ վատ եմ վերաբերվում ուսանողներին, այլ նրա համար, որ պայքարում եմ իմ հայրենիքում հաստատված թրքահաճո ավտորիտար ռեժիմի ու դրա համալսարանական դրսևորման դեմ։
Մենք վերադառնալու ենք Մայր բուհ ու բարձր մակարդակով ենք վերադառնալու։ Մենք վերականգնելու ենք մեր ազգային արժեք ԵՊՀ-ի երբեմնի բարի համբավը, մարդկային, գործընկերային, ազգային մթնոլորտը ու էապես, իրապես զարգացնելու ենք Համալսարանը։ Այս առաքելությունն ինձ ավանդել է իմ լուսահոգի ուսուցիչ, ղեկավար Արամ Հրաչիկի Սիմոնյանը։
Իսկ էն հարցը, որ նիկոլական ռեկտորների կամ տնօրենների կողմից մարդկանց իրենց խղճի ու հայացքների համար ապօրինի հեռացումների հետեւանքով ֆինանսական մեծ վնասներ են կրում ուսումնական հաստատությունները, պիտի ստանա իր արդար լուծումը։
Ուսանողի վարձավճարը նիկոլական դրածոների քաղաքական հնազանդության պատանդը չէ»,-գրել է նա։


