13 Դեկ
2024
2.4° c ԵՐԵՎԱՆ
-1.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եղել է Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի աշխատակցին  ձերբակալելու որոշում․ ՔԿ-ն միջադեպի մասին մանրամասներ է հայտնել

Եղել է Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի աշխատակցին  ձերբակալելու որոշում․ ՔԿ-ն միջադեպի մասին մանրամասներ է հայտնել

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը մանրամասներ է հրապարակել Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում ԱԱԾ-ի կողմից կատարված գործողության վերաբերյալ։

«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի աշխատակիցների մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։

Քննիչի կողմից կայացվել է նշված աշխատակցին ձերբակալելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ որոշում, ինչ և իրականացվել է։

Այս պահին նշված անձի հետ կատարվում են համապատասխան քննչական գործողություններ։

Այլ տեղեկատվություն նախաքննության շահերից ելնելով չի հրապարակվում»,-գրել է Աբրահամյանը։