22 Դեկ
2024
-2° c ԵՐԵՎԱՆ
-0.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Անառակաբարո արարք՝ ըստ մեղադրանքի. ԱԱԾ-ն ներխուժել է դպրոց և աշակերտների աչքի առջև ուսուցչին տապալել գետնին, ապա ձերբակալել

Անառակաբարո արարք՝ ըստ մեղադրանքի. ԱԱԾ-ն ներխուժել է դպրոց և աշակերտների աչքի առջև ուսուցչին տապալել գետնին, ապա ձերբակալել

ԱԱԾ աշխատակիցները ներխուժել են Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոց ու բերման ենթարկել դպրոցի աշխատակիցներից մեկին․ տեղեկությունը նախ տարածեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

Ավելի ուշ դպրոցում սովորող աշակերտներից մեկի ծնողը ֆեյսբուքում գրառում էր կատարել այն մասին, որ ԱԱԾ աշխատակիցները աշակերտների աչքի առաջ ուսուցչուհուն տապալել են գետնին, մազերից քաշել և ձերբակալել են։ Այս տեղեկությունը ABC media-ի հետ զրույցում հաստատեցին նաև դպրոցի աշխատակիցները։

Այո՛, ուսուցչին երեխաների աչքի առաջ ձերբակալել են՝ բռնի ուժ գործադրելով, դա տեսել ենք»,-ասել է դպրոցի ընդունարանի աշխատակիցը։

Վերջինս նաև տեղեկացրել է, որ այս պահին դպրոցի ղեկավար կազմը աշխատակցի հետ մասին գտնվում է Քննչական կոմիտեում։

Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանն էլ հայտնել է, որ դպրոցի աշխատակցի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 201 հոդվածի երրորդ մասի 1-ին և 3-րդ կետերով, այն է՝  18 տարին լրացած անձի կողմից պոռնկագրական նյութ կամ առարկա, այդ թվում՝ տպագիր հրատարակություն, կինոյի կամ տեսաֆիլմի նյութ, էլեկտրոնային կրիչի վրա պահվող նյութ, պատկեր կամ պոռնկագրական բնույթի այլ առարկա 16 տարին չլրացած անձանց շրջանում տարածելը, ցուցադրելը, 16 տարին չլրացած անձի ներկայությամբ սեռական հարաբերությունը, մերկանալը կամ սեքսուալ բնույթի այլ գործողություն կատարելը, 16 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի զրույցը կամ 16 տարին չլրացած անձի մեջ սեքսուալ բնույթի ցանկություն առաջացնելուն ուղղված այլ արարքը։

Այս հանցանքը կատարողին սպառնում է 3-6 տարի ազատազրկում։