27 Դեկ
2024
2.3° c ԵՐԵՎԱՆ
3.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 13 բուժառու

Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 13 բուժառու

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական
բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 13 բուժառուներ ուղեկցողների հետ միասին, անհետաձգելի մասնագիտացված
բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ
և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել
5 բուժառուների, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում
ստանալու համար։

«Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում
26 երեխա, 7-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:

«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում
91 հիվանդ, 5 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 3-ը ծայրահեղ
ծանր վիճակում։