19 Ապր
2025
10.3° c ԵՐԵՎԱՆ
-2.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կառուցապատողից դժգոհ քաղաքացին քաղաքապետի հետ հանդիպումից մանրամասներ է հայտնել

Կառուցապատողից դժգոհ քաղաքացին քաղաքապետի հետ հանդիպումից մանրամասներ է հայտնել

Կառուցապատողից դժգոհ քաղաքացիները ավարտեցին հանդիպումը քաղաքապետ Տիգրան Ավինյանի և կառուցապատող ընկերության ներկայացուցիչների հետ։

«Մենք ներկայացրել ենք մեր պահանջը,  գնման իրավունքով մեզ ապագայում պատկանելիք 3,37 հա հողամասը պետք է ապահովի։ Այսինքն՝ այն 4000 քառակուսի մետր հողամասը, որը կառուցապատող ընկերությունը առանձնացրել է, պետք է վերադարձվի Անաստաս Միկոյան 64 հասցեի տակ։ Եթե այն հետ չվերադարձվի շահագործման թույլտվության օրինական ճանապարհով ստացումը դառնում է անհնարին։ Էականորեն շեղվելու է Կառավարության սահմանած կարգից։ Բոլոր այս խնդիրները ներկայացրել ենք»,- ներկայացրել է բնակիչներից Հայկ Սմբատյանը։
 
Նրա խոսքով՝ կառուցապատող ընկերությունը նախնական առուվաճառքի պայմանագիր է կնքել իր հետ փոխկապակցված այլ ընկերության հետ։ Հարցին՝ եթե բնակիչները կոնստրուկտիվ համաձայնության գան, քննարկեն առաջացած խնդիրները, ի՞նչ լուծում է տալու կառուցապատողը,բնակիչը պատասխանեց.«Կառուցապատող ընկերության ներկայացուցիչները մեզ որևէ հստակ բան չեն ասել․ մեր հարցը ուղիղ էր՝ պահանջելով ուղիղ պատասխան, դրա համար անպատասխան է մնացել»։

Ռազմագերիներ