28 Հնս
2026
18° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսաստանում քննարկում են դիզվառելիքի արտահանման լիակատար արգելքի հնարավորությունը

Ռուսաստանում քննարկում են դիզվառելիքի արտահանման լիակատար արգելքի հնարավորությունը

Ներքին շուկա վառելիքի մատակարարման վերաբերյալ խորհրդակցության ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ քննարկում են դիզելային վառելիքի արտահանման լիակատար արգելքը։

«Ավելին՝ ներքին սպառողների շահերից ելնելով, սահմանվել է բենզինի և ավիացիոն վառելիքի արտահանման ժամանակավոր լիակատար արգելք», – ասել է նա։

Նշենք՝ սահմանափակումները պայմանավորված են Ռուսաստանի ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտով, որը նաև առաջացել է նավթավերամշակման գործարանների վրա ուկրաինական հարձակումների հետևանքով։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026