
Ներքին Խնձորեսկի անհետ կորած բնակիչը առողջական խնդիրներ ունի
Ներքին Խնձորեսկի նախկին վարչական ղեկավար Երվանդ Մալունցը ABC Media-ի հետ զրույցում հայտնել է, որ անհետ կորած բնակիչ Վարդան Գրիգորյանը առողջական խնդիրներ ունի։
Ըստ Մալունցի՝ քիչ հավանական է, որ համագյուղացին պատահաբար սահմանը հատած լինի կամ մոլորված։
«Չեմ կարծում, որ սահմանը հատած լինի, դեպի Վերին Խնձորեսկ է գնացել», – նշել է համայնքի նախկին ղեկավարը։
Հիշեցնենք, որ ՆԳՆ ոստիկանությունն այսօր տեղեկացրել էր, որ Ներքին Խնձորեսկի բնակիչ, 43-ամյա Վարդան Գրիգորյանը որոնվում է որպես անհետ կորած։


