02 Հուլ
2026
32° c ԵՐԵՎԱՆ
25° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայ հասարակությունը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության․ Արմեն Գրիգորյան

Հայ հասարակությունը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության․ Արմեն Գրիգորյան

Կատարում գտնվող ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը այսօր մասնակցել է «Դոհա ֆորումին», որի ընթացքում ասել է, որ Հայաստանի հասարակությունը պատրաստ է խաղաղության Ադրբեջանի հետ հարաբերություններում։

Գրիգորյանի խոսքով՝ հանրությունը ոչ միայն ցանկանում է խաղաղություն, այլև աջակցում է խաղաղ գործընթացի խորացմանը և այդ համակարգի ինստիտուցիոնալ ապահովմանը։

Գրիգորյանը ընդգծել է երկու երկրների քաղաքացիական հասարակության ներգրավվածության դերը՝ հիշեցնելով, որ վերջերս Բաքվից քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներ են այցելել Երևան, իսկ հայաստանյան կազմակերպությունների ներկայացուցիչները Բաքու են փոխայցելություն իրականացրել։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026