ABCMEDIA
Queen Burger-ում 7 տարվա հնության Cola և Fanta է վաճառվել (լուսանկարներ)

Queen Burger-ում 7 տարվա հնության Cola և Fanta է վաճառվել (լուսանկարներ)

Լրագրող Շաքե Ավոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ Queen Burger-ում 7 տարվա հնության, 6,5 տարի ժամկետն անցած Coca-cola է վաճառվել՝ ներմուծված Իրանից։

Ավոյանը հրավիրել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ուշադրությունը։

«Ոնց անենք, որ սա էլ չհանդուրժվի… վախենում եմ մտածել, թե ինչ միս է եղել բուրգերի մեջ… Ո՞վ է պատասխան տալու այս անոմալիայի` պարսկական Cola` նիկոլի թվի արտադրության, ո՞ւմ դիմենք»,-գրել է նա։

Ավելի ուշ Ավոյանը մեկ այլ լուսանկար ու կտրոն է հրապարակել, որում երևում է, որ 2017 թվականին արտադրված Fanta-ն գնել են այսօր՝ հունվարի 4-ին։

ՍԱ ՊԾ մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը ABC media-ի հետ զրույցում նշեց, որ հրապարակմանը նոր է ծանոթացել։ «Բողոքը, բնակաբանար, ընթացք է ստանալու»,-ասաց նա՝ խոստանալով ընթացքի մասին տեղեկացնել ավելի ուշ։