12 Հուլ
2026
35° c ԵՐԵՎԱՆ
26° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ի՞նչ խորհուրդ ունի Վարդավառը

Ի՞նչ խորհուրդ ունի Վարդավառը

Քրիստոսի Պայծառակերպության տոնը (Վարդավառը) Հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է․ այն խորհրդանշում է Քրիստոսի այլակերպությունը կամ պայծառակերպությունը, երբ նա աղոթում էր:

Տոնը նվիրված է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպությանը, երբ, ըստ Ավետարանի, նա Թաբոր լեռան վրա աշակերտների առջև հայտնվեց իր աստվածային փառքով։

Այդ իրադարձությունը, քրիստոնեական ուսմունքի համաձայն, վկայում է Քրիստոսի աստվածային էության մասին՝ միաժամանակ հիշեցնելով հավատացյալներին հոգևոր նորոգության, ապաշխարության և Աստծուն մոտենալու կոչի մասին։

Պայծառակերպության տոնը նշում ենք Սուրբ Զատիկից 14 շաբաթ հետո հանդիպող կիրակինն՝ հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում:

Տոնը նաև առընչվում է հին հայկական՝ միմյանց վրա ջուր լցնելու ավանդության հետ, որոշ աղբյուրներ այս ավանդույթը համարում են նախաքրիստոնեական տոնից մնացած տարր:

Ընտրություն 2026   Ընտրություն 2026