ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները,
Վարդենյաց լեռնանցքը և Մ2-ից դեպի Ջերմուկ տանող ավտոճանապարհը, Ստեփանավանի, Դիլիջանի ոլորանները, Ջերմուկի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը, Վանաձոր-Դիլիջան, Սյունիք գյուղից դեպի Տաթև ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար:
Հաղորդվում է նաև, որ Դիլիջանի ոլորանները, Սյունիքի մարզի, Աշոցքի տարածաշրջանի, Մ4-ից Ֆանտան, Ջրաբեր գյուղեր տանող, Երևան-Սևան 24-39-րդ կմ (բուք), Արթիկի համայնքային ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարդենյաց լեռնացքում, «Մեղրու սար» կոչվող հատվածում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 163-167-րդ կմ և Ջերմուկ տանող ավտոճանապարհին բուք է:
Աշտարակ քաղաքում մառախուղ է։