Փարիզում ձերբակալվել է Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը
Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը ձերբակալվել է Փարիզի Լե Բուրժե արվարձանի օդանավակայանից բերման ենթարկվելուց հետո․ գրում է РИА Новости-ն` հղում տալով ֆրանսիական ԶԼՄ-ներին։
Դուրովը մասնավոր ինքնաթիռով Ֆրանսիա է ժամանել Բաքվից: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ձեռնարկատերը կալանավորվել է։
Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Դուրովը, որը Ֆրանսիայի քաղաքացիություն ունի, եղել է երկրում հետախուզվողների ցուցակում։ Նախաքննության հիման վրա համապատասխան հարցումով դիմել է Ֆրանսիայի անչափահասների դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը։
Ֆրանսիական արդարադատությունը Դուրովին հանցագործությունների մեջ ներգրավված է համարում մի շարք պատճառներով, որոն թվում է Telegram-ի հրաժարվելը երկրի իշխանությունների հետ համագործակցելուց:
Դուրովի ձերբակալության ֆոնին նրա Toncoin կրիպտոարժույթի փոխարժեքը նվազել է 14 տոկոսով։