27 Հնս
2026
17° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մահաբեր շոգը չի լքում Եվրոպան․ ծանր է վիճակը հատկապես Իսպանիայում

Մահաբեր շոգը չի լքում Եվրոպան․ ծանր է վիճակը հատկապես Իսպանիայում

Եվրոպայում անոմալ շոգի հետևանքով մահացածների թիվը շարունակում է աճել։ Վերջին երկու օրերի տվյալներով՝ մի շարք երկրներում ջերմային ալիքի հետ կապված գրանցվել են մահվան հարյուրավոր դեպքեր․ գրում է ABC News-ն՝ ավելացնելով, որ առողջապահական համակարգերը գործում են բարձր ծանրաբեռնվածությամբ։

Ծանր է իրավիճակը հատկապես Իսպանիայում, որտեղ պաշտոնական տվյալներով՝ միայն հունիսի 21-ից ի վեր շոգի հետևանքով մահացել է 327 մարդ։ Ֆրանսիայում էլ գրանցվել է մահվան 55 դեպք։

Եվրոպական երկրների իշխանություններն Արևմուտքի բնակիչներին կոչ են անում խուսափել երկարատև արևի ուղիղ ճառագայթների տակ հայտնվելուց ու  սահմանափակել ֆիզիկական ակտիվությունը։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026