20 Սեպ
2024
17.2° c ԵՐԵՎԱՆ
12.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ուժեղացված ծառայություն Երևանի կենտրոնում․ ի՞նչ են հայտնաբերել ոստիկանները

Ուժեղացված ծառայություն Երևանի կենտրոնում․ ի՞նչ են հայտնաբերել ոստիկանները

Օգոստոսի 29-ին մայրաքաղաքում ՆԳՆ ոստիկանության զորքերը ուժեղացված ծառայություն են իրականացրել, որի շրջանակներում հայտնաբերել են հրացան, սառը զենքեր, թմրամիջոց. ABC media-ի հետ զրույցում ասել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

«Հայտնաբերվել է մեկ հրացան, գազային ատրճանակներ, սառը զենքեր, թմրամիջոցիկ 16 դեպք է բացահայտվել, հետախուզվողներ են հայտնաբերվել»,-ասաց Նարեկ Սարգսյանը։

Նշենք, որ մամուլում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում է՝ ինչպես են ոստիկանության ուժերը, այդ թվում՝ դիմակավորված, ուժեղացված ծառայություն իրականացնում։

ՆԳՆ մամուլի քարտուղարը հավելեց, որ ավելի ուշ հանդես կգան հայտարարությամբ, որտեղ մանրամասն կներկայացնեն ծառայության արդյունքների մանրամասները։