ABCMEDIA
Դրանից կտուժի ՀՀ տնտեսությունը, ՌԴ-ում աշխատող հայերի համար դժվարություններ կստեղծվեն․ Զախարովան՝ «Միր» քարտերի կասեցման մասին

Դրանից կտուժի ՀՀ տնտեսությունը, ՌԴ-ում աշխատող հայերի համար դժվարություններ կստեղծվեն․ Զախարովան՝ «Միր» քարտերի կասեցման մասին

Մենք, ցավոք, ընդգծում ենք, որ այս հարցում ևս Երևանը տրվեց Արևմտյան երկրների ճնշումներին․ խոսելով ՀՀ տարածքում ռուսական «Միր» քարտերով գործարքների դադարեցման մասին՝ ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Բնականաբար տնտեսությունը դրանից կտուժի, քաղաքացիների համար կստեղծվեն որոշակի դժվարություններ, ՌԴ-ում աշխատող հայերի համար դժվար կլինի կատարել բանկային փոխանցումներ, քարտերով վճարելու հնարավորություն չեն ունենա նաև զբոսաշրջիկները։ Հիշեցնեմ, որ նրանց քանակը նախորդ տարի գերազանցում էր 1 մլն, կան նաև այլ օրինակներ, թե ինչպես դա կհարվածի Հայաստանի տնտեսությանը»- ասել է Զախարովան։

Հիշեցնենք, որ «Միր» քարտերը մարտի 30-ից դադարել են գործել Հայաստանի բանկերում։ 2024 թվականի փետրվարին «Միր»-ը կամ ռուսական ազգային վճարային համակարգը ԱՄՆ պատժամիջոցների թիրախում է հայտնվել, Վաշինգտոնը պնդում է, որ այդ համակարգի միջոցով «Ռուսաստանը շրջանցում է պատժամիջոցները և պահպանում կապերը միջազգային ֆինանսական համակարգի հետ»։