
Ֆրանսիան «ՀԱՄԱՍ»-ը ճանաչել է որպես ահաբեկչական կազմակերպություն
Ֆրանսիան
և Եվրամիությունը պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորումը ահաբեկչական կազմակերպություն
են ճանաչել։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը՝ Սենատում իր
ելույթի ժամանակ։
««ՀԱՄԱՍ»-ը ահաբեկչական խմբավորում է, դա ճանաչվում է Ֆրանսիայի և ԵՄ-ի կողմից։ Ահաբեկչությունն
ու բարբարոսությունը արդարացում չունեն»,- ասել է Բորնը՝ հավելելով, որ Փարիզն աջակցում
է Մերձավոր Արևելքում խաղաղ կարգավորման հասնելու գործընթացին, «թեպետ դրա համար շատ
ժամանակ կպահանջվի»։