ABCMEDIA
ՀԱՊԿ նիստից հայկական կողմի բացակայությունը չի ազդի ՀՕՊ միասնական համակարգ ստեղծելու որոշման վրա․ ՌԴ ԱԳՆ

ՀԱՊԿ նիստից հայկական կողմի բացակայությունը չի ազդի ՀՕՊ միասնական համակարգ ստեղծելու որոշման վրա․ ՌԴ ԱԳՆ

Հավաքական անվտանգության
պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) նիստից հայկական պատվիրակության
բացակայությունը չի ազդի հակաօդային պաշտպանության միասնական համակարգ ստեղծելու որոշման
վրա. այս մասին լրագրողներին ասել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինը։

«Նրանց ֆիզիկական բացակայությունը
մեծապես չի արգելակում այլ անդամ երկրների կողմից հավաքական փաստաթղթերի ընդունման
համաձայնեցման գործընթացները, որոնց նրանք շատ դեպքերում միանում են»,- ասել է նա։