
Պաղեստինա-իսրայելական հակամարտությունը լուծելու համար անհրաժեշտ է անկախ, ինքնիշխան Պաղեստին պետության ստեղծում. Պուտին
Պաղեստինա-իսրայելական
հակամարտությունը լուծելու համար անհրաժեշտ է իրականացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի
որոշումները՝ անկախ ինքնիշխան Պաղեստին պետության ստեղծման վերաբերյալ։ Այս մասին հայտարարել
է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Իրաքի վարչապետ Մուհամմադ ալ-Սուդանիի հետ հանդիպման
ժամանակ:.
ՌԴ նաագահն ընդգծել
է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակի կտրուկ սրումն ԱՄՆ քաղաքականության ձախողման վառ
օրինակ է։
«Միացյալ Նահանգները
փորձում էր մենաշնորհել կարգավորումը Մերձավոր Արևելքում և չէր մտահոգվում բոլորի համար
ընդունելի փոխզիջումներ գտնելու հարցով»,- ասել է Պուտինը: