05 Դեկ
2024
-0.7° c ԵՐԵՎԱՆ
0.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հալեպը գրավելու մասին իրարամերժ լուրեր կան. արաբագետ

Հալեպը գրավելու մասին իրարամերժ լուրեր կան. արաբագետ

Թուրքիայի անմիջական աջակցությունը վայելող ահաբեկչական ուժերը ուզում էին գրավել ոչ միայն Հալեպը, այլև մի քանի ուղղություններով բարելավել դիրքերը, որն արձանագրվել է Իդլիբում, Համայում, Լաթակիայում։ ABCmedia-ի հետ զրույցում ասաց արաբագետ Արմեն Պետրոսյանը։

Ստեղծված վիճակը բավականաչափ անորոշ է, քանի որ գործ ունենք տարաբնույթ և իրարամերժ տեղեկության հետ՝ ընդգծեց արաբագետը։

«Տեղեկություն կա անգամ Հալեպը գրավելու մասին։ Իսկ սիրիական կառավարությունը, նրանց հարող ուժերը հակառակն են պնդում։ Նշվում է, թե իբր ռուսական, իրանական ուժերի օգնությամբ վիճակը Սիրիայի կառավարության վերահսկողության տակ է, պատասխան հարվածներից հետո անգամ հաջողություններ ունեն, դիրքեր են վերադարձրել»,- ասաց Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ նման անակնկալ հարձակումների դեպքում ստեղծված անհասկանալի վիճակը սպասելի էր։ Խոսելով հայ համայնքի մասին՝ Պետրոսյանը նշեց.

«Առկա են որոշակի խուճապային տրամադրություններ, նաև կան քաղաքից հեռացողներ, բայց դա զանգվածային բնույթ չի կրում»,- եզրափակեց նա։