04 Սեպ
2026
22° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ձերբակալություններ՝ Արարատի համայնքապետարանում

Ձերբակալություններ՝ Արարատի համայնքապետարանում

Արարատի համայնքապետարանի պաշտոնյաներ են ձերբակալվել. տեղեկությունը ABC media-ի հետ զրույցում հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:

Մի շարք անձինք ձերբակալվել են կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում։ Ձերբակալվածների թվում են նաև Արարատի համայնքապետարանի պաշտոնյաներ, մասնավորապես փոխհամայնքապետը և ևս մեկ աշխատակից։ Վերջիններիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Երեկ տեղեկություն էր տարածվել, որ ձերբակալվել են Արարատի համայնքապետը, նրա տեղակալն ու այլ պաշտոնյաներ։ Հակակոռուպցիոն կոմիտեից նշեցին, որ համայնքապետը ձերբակալված չէ։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ