
Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը
Բելառուսի Պետական ստանդարտի կոմիտեն արգելել Է հայկական «Երևան 2800» կոնյակի իրացումը՝ այն պատճառով, թե արտադրանքը չի համապատասխանում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին։
Հայկական «ՄԱՊ» ՓԲԸ-ի արտադրության ութամյա «Երևան 2800» կոնյակը ճանաչվել է վտանգավոր արտադրանք։
Արգելվել է ապրանքի իրացումը, ներմուծումն ու շրջանառությունը, ինչպես նաև դադարեցվել է համապատասխանության գնահատման փաստաթղթերի գործողությունը։


