
Արաբական գարնան սիրիական ձմեռը
Ասադների ֆիասկոն կամ արաբական գարնան սիրիական արարի ավարտը։ 2011 թվականին Սիրիայում սկսված արաբական գարունն ավարտվեց 13 տարի անց՝ 2024 թվականի ձմռանը։ 9 օրում զինյալ խմբավորումները քայլ առ քայլ գրավեցին Սիրիայի խոշորագույն քաղաքներն ու հասան մայրաքաղաք Դամասկոս, հասան այն կետին, որին ձգտում էին 13 տարի շարունակ։