Հակոբ Ասլանյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից
Հակոբ Ասլանյանը կուսակցության և խմբակցության կարգերը խախտելու պատճառով քիչ առաջ խմբակցության որոշմամբ հեռացվեց կուսակցությունից: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:
Նա նշել է՝ քանի որ հայտնի հանգամանքներով պայմանավորված պարոն Աղազարյանը արտահոսքեր էր կազմակերպում խմբակցությունից, և որևէ մեկը, որ կպաշտպանի այդ պրոցեսը պետք է արժանանա այդ ճակատագրին:
Նա նաև նշեց, որ մանդատի պահով որևէ հստակություն չկա և նկատել է, որ պատգամավորը չի ցանկանում դնել իր մանդատը: