16 Մար
2025
10.1° c ԵՐԵՎԱՆ
6.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ-ն և Թուրքիան շարունակում են սիրիական խնդրի շուրջ շփումները. Բուրավով

ՌԴ-ն և Թուրքիան շարունակում են սիրիական խնդրի շուրջ շփումները. Բուրավով

Ռուսաստանն ու Թուրքիան շարունակում են Սիրիայի խնդրիշուրջ շփումները։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է Ստամբուլում ՌԴ գլխավոր հյուպատոս Անդրեյ Բուրավովը:

Դիվանագետը հիշեցրել է, որ տևական ժամանակ է` ՌԴ-ի և Թուրքիայի միջև այդ թեմայով բանակցություններ են ընթանում ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ «Աստանայի» շրջանակում, ստորագրվել են տարբեր համաձայնագրեր:

«Այդ բոլոր ջանքերն ուղղված են եղել Սիրիայում իրավիճակի կարգավորմանը և հաշտեցմանը, Սիրիայի կառավարության և ընդդիմության միջև հակամարտության լուծման որոնմանը։ Ցավոք, կարող ենք ասել, որ այդ ջանքերը հաջողությամբ չպսակվեցին՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը։ Նոր պայմաններում մենք շարունակում ենք շփումները ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային ձևաչափերով՝ հաշվի առնելով մեր երկրի շահերը։ Դրանց արդյունքները կտեսնենք և կզգանք առաջիկայում», – ասել է Բուրավովը

Ռազմագերիներ