22 Հնս
2026
20° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ն առաջիկա օրերին կհայտարարի Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին

ԱՄՆ-ն առաջիկա օրերին կհայտարարի Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին

ԱՄՆ-ն առաջիկա մի քանի օրերին կհայտարարի Ուկրաինային օգնության նոր փաթեթի մասին, որը կներառի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգեր․ հայտարարել է Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցությունների հարցերով համակարգող Ջոն Քիրբին:

«Վստահ եմ, որ առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում դուք կտեսնեք ԱՄՆ-ի ռազմական օգնության հերթական փաթեթը, որը հավանության է արժանացել նախագահի կողմից։ Այդ փաթեթն, իհարկե, կներառի Ուկրաինայի համար ՀՕՊ համակարգեր»,-ասել է Քիրբին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:

Ընտրություն 2026   Ընտրություն 2026